ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախի ԶՈւ-ին գերի հանձնված ադրբեջանցի սերժանտին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախի ԶՈւ-ին գերի հանձնված ադրբեջանցի սերժանտին

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Արցախի ԶՈւ-ին գերի հանձնված ադրբեջանցի սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեին:

Հունվարի 23-ին` ժամը 15.30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող,: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:

ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչությունը հաստատել է «հայերի կողմից ադրբեջանցի զինվորի գերեվարման մասին» լուրը:

Զինծառայողի հայրը հայտարարել է, որ չի հավատում, թե իր որդին, որը նախկինում ծառայել է սահմանապահ զորքերում, իսկ հետո շարունակել է ծառայությունը ազգային բանակում, կամավոր անցել է հայերի կողմը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---