Աղբյուր. Թուրքիան կսկսի վճարել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին

Աղբյուր. Թուրքիան կսկսի վճարել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին

PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան Al-Sharq թերթի թղթակցին պատմել է, որ Թուրքիան կսկսի նյութապես օգնել ահաբեկիչներին: Մոտակա շաբաթների ընթացքում Գազայում այդ նպատակով Թուրքիայի պաշտոնական ներկայացուցչություն կբացվի:

Թուրքերի գործունեությունը կկոծկվի «Գազայի վերականգնման և վերակառուցման նախագծերով»: ՀԱՄԱՍ-ին ֆինանսական աջակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայում վերջերս Գազայի «կառավարության» ղեկավար Իսմայիլ Հանիյեի ավարտված այցի ժամանակ:

Հունվարի 30-ին Հանիյեն նաև պետք է այցելի իր մյուս դաշնակից և դոնոր Իրանին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---