«Սփյուռ»-ի 0 9000 9999 տեղեկատուն հասանելի է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին

«Սփյուռ»-ի 0 9000 9999 տեղեկատուն հասանելի է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին

PanARMENIAN.Net - «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի 0 9000 9999 հեռախոսային տեղեկատուն այսուհետ հասանելի է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

0 9000 9999 տեղեկատուն, ի տարբերություն «Սփյուռի» մյուս 519999 տեղեկատուի՝ երբեք զբաղված չէ, ապահովում է արագ միացում մասնագետին (արտահերթ սպասարկում), տրամադրում է առավել ամբողջական տեղեկություններ։

Տեղեկատուն տրամադրում է տեղեկություններ առանց որևէ սահմանափակման, տրամադրում է բազմաբնույթ տեղեկություններ,այսինքն բացի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններից տրամադրում է նաև տեղեկություններ միջքաղաքային հեռախոսակապի կոդերի մասին, տեղեկություններ արժույթների փոխարժեքների մասին, տեղեկություններ Հայաստանի փոստային դասիչների մասին։

Տեղեկատուն աշխատում է շուրջօրյա նաև կիրակի և տոն օրերին։ 0 9000 9999 հեռախոսային ծառայության մեկ վայրկյանն արժե 1.5 դրամ: Այն հասանելի է նաև ԱրմենՏելի և Օրանժի բաժանորդներին։

 Ուշագրավ
Եվրահանձնաժողովը խնդրել է Եվրոպական արդարադատության դատարանին գնահատել ACTA հակապիրատային համաձայնագրերը
Բջջային սարքերի գողության մեջ կասկածում են խանութի աշխատակիցներից մեկին
Յանդեքս ընկերությունը հրապարակել է 2011-ի չորրորդ եռամսյակի և 2011-ի ֆինանսական արդյունքները
Ըստ գերմանական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերությունը կթողարկի իր iPad 3 պլանշետային համակարգիչը մարտի 23-ին Գերմանիայում
Ինչպե՞ս կատարել օնլայն գնումներ

Հայաստանում շատերը բողոքում են, որ գործատուն աշխատավարձը փոխանցում է բանկային քարտի վրա, սակայն բողոքողները չեն հասկանում, որ 21-րդ դարում բանկերի քարտային համակարգը սեփական ֆինանսները տնօրինելու արդյունավետ և լայն հնարավորություններ ընձեռող տարբերակն է։