Հայաստանի և ԼՂՀ ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել ազատամարտիկների հիշատակին

Հայաստանի և ԼՂՀ ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել ազատամարտիկների հիշատակին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի և Արցախի ղեկավարությունն այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Եռաբլուր են այցելել Հայաստանի ու Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ու ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը և այլ պաշտոնյաներ:

1991թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվեց պաշտպանության նախարարի առաջին հրամանը:

8  28.01.12 - ՀՀ և Արցախի ղեկավարությունը այցելեցին Եռաբլուր համալիր բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---