Հրանտ Մելքումյանը Ֆիշերի շախմատի 2012թ. Հայաստանի չեմպիոն է դարձել

Հրանտ Մելքումյանը Ֆիշերի շախմատի 2012թ. Հայաստանի չեմպիոն է դարձել

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը նվաճեց Հայաստանի Շախմատ – 960-ի (Ֆիշերի շախմատ) 2012թ. չեմպիոնի տիտղոսը: Մելքումյանը 7 հնարավորից վաստակեց 6 և ոսկե մեդալ նվաճեց միավոր: Երկրորդ և երրորդ մրցանակներին արժանացան համապատասխանաբար գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը` 5 և Լևոն Բաբուջյանը` 4 միավորով:

Շախմատ – 960 կամ Ֆիշերի շախմատը շախմատի մի տարբերակ է, որն առաջարկել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը: Կանոնները հիմնականում համընկնում են դասական շախմատի հետ, սակայն ֆիգուրների սկզբնական դասավորությունն ընտրվում է պատահական կերպով` փղերի տարբեր դաշտերում գտնվելն ու ցանկացած նախնական դիրքից փոխատեղում կատարելու հնարավորությունն ապահովելու համար անհրաժեշտ սահմանափակումներով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---