Լևոն Արոնյանը դարձել է Վեյկ-ան-Զեիի սուպերառաջնության հաղթող

Լևոն Արոնյանը դարձել է Վեյկ-ան-Զեիի սուպերառաջնության հաղթող

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է Վեյկ-ան-Զեիի սուպերառաջնության հաղթող: Վերջին 13-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է եղել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Հայ շախմատիստը խաղացել է սպիտակ խաղաքարերով, և միայն 12-րդ քայլին խաղն ավարտվել է ոչ ոքիով:

Գնալով հին հնդկական պաշտպանության` Ռաջաբովը գերադասել է չպայքարել և համաձայնել է ոչ ոքիով ավարտել պարտիան: Արդյունքը ձեռնտու էր նաև Արոնյանին. նա դարձել է առաջնության հաղթող:

Արոնյանը հավաքել է 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռաջաբովն ունի 8 միավոր: Մնացած պարտիաները դեռ շարունակվում են:

 Ուշագրավ
Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ
Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը
Առաջատարների եռյակում փոփոխություն է տեղի ունեցել՝ Ռաֆայել Նադալը կրկին հայտնվել է 2-րդ հորիզոնականում