Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները վերակառուցվել են Մաշտոցի պողոտայի հարակից այգում![]() 30 հունվարի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին Երևանի բնակիչներն ականատես եղան, թե ինչպես Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութներն ու կրպակները Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին: Սակայն, «Մենք ենք այս քաղաքի տերը» ու «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունները հայտնում են, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք՝ Մաշտոց-Կողբացի հատված: «Անմիջապես այցելեցինք տարածք և տեղում հավաստիացանք տեղեկության իսկության մեջ: Փաստորեն, հակառակ թվացյալ առաջընթացի, շարունակվում է Երևանի կանաչ գոտիների և զբոսայգիների ոչնչացումը: Աբովյանի կառույցների ապամոնտաժումը մամուլի շնորհիվ կատարվեց հասարակության աչքի առջև, օրը ցերեկով, մեծ աղմուկով, սակայն դրանք նույն այդ հասարակության աչքից հեռու՝ օր ու գիշեր աշխատելով, կայծակնային արագությամբ, ահա, վերակառուցվում են Երևանի վերջին հանրային զբոսայգիներց մեկում»,- նշվում է նախաձեռնությունների տարածած հաղորդագրության մեջ: Նրանք Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում են անհապաղ դադարեցնել հիշյալ շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված խանութները. «Քաղաքային իշխանությունները պարտավոր են գտնել այնպիսի այլընտրանք, որը որևէ կերպ չի ոտնահարի Երևանի բնակիչների շահերը, այլ ոչ թե մի ընդհանուր օգտագործման տարածքից շինություններ ապամոնտաժել և տեղափոխել մեկ այլ ընդհանուր օգտագործման՝ այս անգամ կանաչ տարածք: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն, աչքակապություն և քաղաքացիների իրավունքների ոտնահարում»: Նյութեր թեմայով. Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում Ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից Քոչարյանն ասում է, որ Մարինե Պետրոսյանը երևի հակաշքերթի մասնակիցներից միայն իրեն գիտեր
Եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլինի մեր խանութներում այն պետք է արժենար 384 դրամ |