Տիգրան Ջրբաշյան. «Ամերիաբանկի» համար 2011թ-ը փոքր և միջին բիզնեսի վարկավորման տարի էր

Տիգրան Ջրբաշյան. «Ամերիաբանկի» համար 2011թ-ը փոքր և միջին բիզնեսի վարկավորման տարի էր

PanARMENIAN.Net - 2011թ. «Ամերիաբանկ» ՓԲԸ հաջողվել է իրականացնել փոքր և միջին բիզնեսի վարկավորում: Այդ մասին հունվարի 30-in Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «2011թ մեզ հաջողվել է 2.5 անգամ ավելացնել ՓՄՁ վարակավորումը` այն հասցնելով 18.9 մլրդ դրամի և ապահովելով մեկ տարում 11.2 տոկոս աճ»,-ասել է նա:

Բացի այդ, նրա խոսքով, էական հաջողության են հասել մանրածախ առևտրի գծով. 56 տոկոսով ավելացվել են ֆիզանձանց վարկային ներդրումները, որոնք տարվա վերջում կազմել են մոտ 22 մլրդ դրամ:

Ինչպես նշել է Ջրբաշյանը, Ամերիաբանկը շարունակում է մտնել Հայաստանի բանկային համակարգի լավագույն եռյակի մեջ գրեթե բոլոր ցուցանիշներով: Մասնավորապես, տարեկան կտրվածքով բանկի ակտիվները աճել են 32 տոկոսով` 2011 արդյունքներով հասնելով 201.4 մլրդ դրամի:

Զարգացման գծով տնօրենը նաև հայտնել է, որ բանկի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 50 տոկոսով` կազմելով 135.9 մլրդ դրամ: Ավելին` բանկն առաջատար դիրք է զբաղեցնում երկրի տնտեսության վարկավորման գործում` 112 մլրդ դրամ` 50 տոկոսով աճ: Բանկի հաճախորդների թիվը ֆիզիկական անձիք` 32 000, իրավաբանական անձիք`2830:

4  30.01.12 - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի մամլո սուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---