Ամերիկյան ատոմային սուզանավը գտնվո՞ւմ է Կարմիր ծովում

PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմաօդային ուժերի Annapolis ատոմային սուզանավը Momsen ամերիկյան էսկադրային ականակրի ուղեկցությամբ անցել են Սուեզի ջրանցքը և դուրս եկել Կարմիր ծով, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ մեջբերելով եգիպտական «Ալյամատ» լրատվական կայքը:

ԱՄՆ ՌՕՈՒ ատոմային սուզանավի և ականակրի վերջնական նպատակակետը չի նշվում, սակայն դրանց՝ Կարմիր ծով դուրս գալը համընկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների սրման հետ, որը սպառնում է միակողմանի կարգով փակել Օրմուզի նեղուցը՝ Պարսից ծոցից նավթային մատակարարումների գլխավոր ծովային ուղիներից մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---