Սերգեյ Լավրով. Իրանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի

Սերգեյ Լավրով. Իրանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի

PanARMENIAN.Net - Իրանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավստրալիական Օքլենդում, հաղորդում է «Վեստի»-ն: «Ռուսաստանը հետևողականորեն հաստատում է այն դիրքորոշումը, որ պատժամիջոցները չեն աշխատում, իսկ որոշ դեպքում դրանք հակաարդյունավետ են»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:Կիրակի օրը ԻԻՀ նավթի նախարար Ռոստամ Գասեմիրանը հայտարարել է, որ Իրանը շուտով դադարեցնելու է նավթի արտահանումը «որոշ երկրներ»: Նրա խոսքով, Եվրամիության երկրների որոշումը մինչև հուլիսի 1-ը իրանական նավթի ներկրման վրա էմբարգո ներմուծելու մասին Իրանի համար ոչ մի դժվարություն չի ստեղծի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---