2012թ. կկարողանանք գնացքով մեկնել Սոչի և Ղրիմ

2012թ. կկարողանանք գնացքով մեկնել Սոչի և Ղրիմ

PanARMENIAN.Net - 2012 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նախատեսում է սկսել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և Վրացական երկաթուղի ընկերության գնացքների տոմսերի վաճառքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումներր տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:

«2011 թվականին մենք արդեն սկսեցինք մեր հաճախորդներին մատուցել դեպի ռուսական և ուկրաինական սևծովյան առողջարաններ տրանզիտային ուղևորության կազմակերպման ծառայությունը: Անցյալ տարի այս ծառայությունից 30 ուղևոր էր օգտվել, ինչը բավականին լավ ցուցանիշ է պիլոտային նախագծի համար:

Այս տարի մենք պատրաստվում ենք զարգացնել տրանզիտային ուղևորների համար նախատեսված ծառայությունների ցանկը և սկսել ուղևորափոխադրումները Երևան-Բաթումի-Սոչի-Ռուսաստանի այլ քաղաքներ, Երևան-Բաթումի-Սոչի-Ղրիմ, Երևան-Բաթումի-Իլիչևսկ-Ուկրաինայի այլ քաղաքներ և Երևան-Բաթումի-Թուրքիայի քաղաքներ ուղղություններով»,-ասել է նա:

Ըստ նրա, տուրիստական ընկերությունների հետ համատեղ մենք նախատեսում ենք սեփական զբոսաշրջիկային տուրեր կազմակերպել: Այս տարի մենք այցելեցինք Հայաստանի մի քանի տեսարժան վայրեր և քննարկեցինք երկաթուղային տուրերի կազմակերպման հարցը: Սակայն մենք չենք պատրաստվում սահմանափակվել միայն ներքին տուրերով և քննարկում ենք նաև նման միջազգային տուրերի կազմակերպելու հարցը: Օրինակ, 2011 թվականից ՀԿԵ-ն վրացական ընկերությունների հետ առաջարկում է համատեղ տուրեր Վրաստանի տեսարժան վայրերով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---