2012թ. կկարողանանք գնացքով մեկնել Սոչի և Ղրիմ![]() 30 հունվարի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նախատեսում է սկսել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և Վրացական երկաթուղի ընկերության գնացքների տոմսերի վաճառքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումներր տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը: «2011 թվականին մենք արդեն սկսեցինք մեր հաճախորդներին մատուցել դեպի ռուսական և ուկրաինական սևծովյան առողջարաններ տրանզիտային ուղևորության կազմակերպման ծառայությունը: Անցյալ տարի այս ծառայությունից 30 ուղևոր էր օգտվել, ինչը բավականին լավ ցուցանիշ է պիլոտային նախագծի համար: Այս տարի մենք պատրաստվում ենք զարգացնել տրանզիտային ուղևորների համար նախատեսված ծառայությունների ցանկը և սկսել ուղևորափոխադրումները Երևան-Բաթումի-Սոչի-Ռուսաստանի այլ քաղաքներ, Երևան-Բաթումի-Սոչի-Ղրիմ, Երևան-Բաթումի-Իլիչևսկ-Ուկրաինայի այլ քաղաքներ և Երևան-Բաթումի-Թուրքիայի քաղաքներ ուղղություններով»,-ասել է նա: Ըստ նրա, տուրիստական ընկերությունների հետ համատեղ մենք նախատեսում ենք սեփական զբոսաշրջիկային տուրեր կազմակերպել: Այս տարի մենք այցելեցինք Հայաստանի մի քանի տեսարժան վայրեր և քննարկեցինք երկաթուղային տուրերի կազմակերպման հարցը: Սակայն մենք չենք պատրաստվում սահմանափակվել միայն ներքին տուրերով և քննարկում ենք նաև նման միջազգային տուրերի կազմակերպելու հարցը: Օրինակ, 2011 թվականից ՀԿԵ-ն վրացական ընկերությունների հետ առաջարկում է համատեղ տուրեր Վրաստանի տեսարժան վայրերով: Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 133,3 հազար տոննա է, ինչը 21,6% գերազանցում է 2011թ. հունվար-ապրիլի ցուցանիշը Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ասել էր, որ «Նաիրիտի» նոր կառավարող ընկերության ընտրությունը վերջին փուլում է Շուրջ 50 մլն դոլարն ուղղված է «ՀայՌուսգազարդի» ֆինանսավորմանը 2012թ. հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս՝ հասնելով 115 193 դրամի |