10  Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին

Ինչո՞վ Սահակաշվիլին վճարեց Օբամային ՆԱՏՕ-ական հավակնությունների համար, Իրանո՞վ

Ինչո՞վ Սահակաշվիլին վճարեց Օբամային ՆԱՏՕ-ական հավակնությունների համար, Իրանո՞վ

PanARMENIAN.Net - Այսօր հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականության մասին լուրերը` Վրաստանի նախագահի հավակնություններ առավել իրատեսական դարձնելով: Իր հերթին Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ երջանիկ է և «այս հանդիպումից ստացել է այն ամենը, ինչ ուզում էր»:

Վրաց առաջնորդը երախտագիտություն է հայտել Օբամային համագործակցության զարգացման համար` այդ թվում տնտեսական և պաշտպանության ոլորտներում:

Հավանաբար, Սահակաշվիլին բավարարել է ԱՄՆ բոլոր խնդրանքները. «Վրաստանը ամենալոյալը կլինի ԱՄՆ հանդեպ, Թուրքիայի և Իրանի մյուս հարևանների համեմատ, եթե պատերազմ սկսվի»:

Մյուսները կարծում են, որ Վրաստանն անգամ շատ ցանկանալու դեպքում չի կարողանա ռազմական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի դեպքում: «Անշուշտ, ԱՄՆ-ի համար ավելի հարմար կլինի ռմբակոծել Իրանը Հարավային Կովկասից, սակայն Վրաստանը ընդհանուր սահման չունի Իրանի հետ,-ասել է «Արսենալի» ռազմական վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին:-Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հազիվ թե համաձայնվեն դրան»:

Բացի այդ, ըստ նրա, Հարավային Կովկասի երկինքն ամբողջությամբ վերահսկում են Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում տեղակայված ռուսական համակարգերը: Ռուսներն առնվազն կիրազեկեն Իրանին ամերիկյան ռազմական ինքնաթռիների մոտենալու մասին», գրում է irib.ir-ը:

Այնպես որ, Սահակաշվիլին այնքան էլ թանկ չվճարեց իր ՆԱՏՕ-ական հավակնությունների համար, «մենք, անշուշտ «կողմ ենք, բայց, թե, կներեք, քիչ բանով կարող ենք օգնել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---