Կոմանդոս. Մենք ունենք հաջողություն, բայց հաղթանակ դեռ չունենք

Կոմանդոս. Մենք ունենք հաջողություն, բայց հաղթանակ դեռ չունենք

PanARMENIAN.Net - Մենք ունենք հաջողություն, բայց հաղթանակ դեռ չունենք։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով բանակի կազմավորման 20-ամյակի և Ղարաբաղյան պատերազմի մասին, ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նա դա մեկնաբանեց նրանով, որ դեռ լիակատար հաղթանակ չտարած հայը հայի դեմ դուրս եկավ, և սկսեցին իշխանության համար պայքարել։

«Մեր ժողովուրդը կամավոր գնաց ու զենքով իր հողը պաշտպանեց։ Իսկ որոշ մարդիկ, կուսակցություններ փորձում են այդ հաղթանակն իրենց վերագրել»,- ասաց Կոմանդոսը։

Բանախոսը նշեց այն երեք հիմնական չափորոշիչները, որոնց օգնությամբ կարելի է հասկանալ՝ բանակը հզոր է, թե՝ ոչ։ Դրանցից առաջինը մարդկային գործոնն է, երկրորդը՝ տեխնիկան։ Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի, բանակի հզորությունը մեծապես կախված է այդ տեխնիկան նպատակային օգտագործել կարողանալուց։ Իսկ երրորդ գործոնն, ըստ բանախոսի, միջազգային զորավարժություններն են Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի հետ։

«Մեր թշնամին խնդիրներ ունի հենց իր էթնոսի ներսում։ Մեր բանակը փոքրաթիվ է, բայց շատ ավելի մարտունակ»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը։

3  31.01.12 - Ղարաբաղյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ասուլիսը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---