Samsung-ը թողարկել է Galaxy S Advance սմարթֆոնը![]() 31 հունվարի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Մինչև տեխնոլոգիաների ոլորտում բոլորը սպասում են Samsung Galaxy S 3 սմարթֆոնի լույս տեսնելուն, ընկերությունը թողարկում է Galaxy S սմարթֆոնի կատարելագործված տարբերակը միջազգային շուկաների համար, հաղորդում է CNET-ը։ Galaxy S-ի կատարելագործված տարբերակն ընկերությունն անվանել է Galaxy S Advance։ Այն ունի 1GHz երկակի պրոցեսոր, 768Մբ օպերատիվ հիշողություն (RAM), մինչև 16Գբ ներքին ծավալ, 5Մպ ֆոտոխցիկ և 1,3 Մպ դիմային ֆոտոխցիկ։ Galaxy S Advance-ն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.3 Gingerbread տարբերակով և պարունակում է իր մեջ Samsung-ի սեփական ծրագրերը (Media Hub, Music Hub և այլն)։ Ընկերությունը չի նշել, թե որքան է արժենալու կատարելագործված սմարթֆոնը։ Այն փետրվարին կհանվի վաճառքի Չինաստանում, եվրոպական երկրներում, Ռուսաստանում և Ասիայում։ Փետրվարին կայանալիք Mobile World Congress-ի ժամանակ Samsung ընկերությունը կներկայացնի իր Galaxy S շարքի երրորդ սերունդը։ Galaxy S սմարթֆոնների շարքը ընկերության ամենամրցակցային է սմարթֆոնների շուկայում, հիմնական մրցակիցը Apple ընկերության iPhone 4 սմարթֆոնն է։ «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |