Բարաք Օբաման սխալմամբ Վրաստանը Ռուսաստան է անվանել

Բարաք Օբաման սխալմամբ Վրաստանը Ռուսաստան է անվանել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ընդունելով Սպիտակ տանը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն, սխալմամբ Վրաստանը Ռուսաստան է անվանել:

Նախագահները խոսել են ինքնիշխան պետության կառուցման գործում առաջընթացի մասին, որին, ըստ Օբամայի, Վրաստանը հասնել է «վարդերի հեղափոխության» շնորհիվ:

«Իմ առաջին քայլերից մեկը եղավ երախտագիտություն հայտնելը քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորման համար, որը տեղի է ունենում Ռուսաստանում…»,-սխալվեց Օբաման մտազբաղ մի կողմ նայելով:

«Այսինքն, Վրաստանում»,-հանգիստ ուղղել է ինքն իրեն Օբաման:

Հետաքրքիր է, որ ոչ տեսանյութը, ոչ բանակցությունների սղագրությունը Սպիտակ տան պաշտոնական կայքում չեն ուղղել, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Նրանց կասկածում են ծայրահեղական բնույթի տեղեկատվության տարածման մեջ, որտեղ քննադատվում է մրցույթի անցկացումը Բաքվում
Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա
Այսօր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ, Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայի հարցում պետք է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով