Վալերի Բուայեն ցեղասպանության վերաբերյալ օրինագծի մասին. Ես պայքարելու եմ մինչև վերջ 1 փետրվարի 2012 - 00:47 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն զարմացած չէ տվյալ օրինագծի դեմ Սահմանադրական խորհուրդ դիմելու որոշ ֆրանսիացի սենատոևրների որոշումից: Ինչպես ասվում Facebook-ի նրա էջում տեղադրված հաղորդագրությունում, պատգամավորը, մասնավորապես, հայտարարել է. «Հիասթափված եմ նրանից, որ որոշ խորհրդարանականներ օրինականությունը գերադասում են մարդասիրությունից: Չնայած, որ հարգում եմ նրանց որոշումը, քանի որ դա նրանց իրավունքն է, ես միևնույն ժամանակ կիսում եմ Ցեղասպանության զոհերի ընտանիքների ցավը»: Նա նաև նշել է, որ իր վրա որևէ պետության կողմից ճնշումը չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իր որոշման վրա: Ֆրանսիացի սենատորները, նախատեսված 60-ի փոխարեն, հավաքել են 70 ստորագրություն և այսօր դիմելու են Սահմանադրական խորհուրդ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |