1 փետրվարի 2012 - 11:10 AMT
Գիտնականներ. Արեգակնային համակարգը դանդաղում է

Գիտնականները, ովքեր զբաղվում են IBEX արբանյակից ստացվող տվյալների վերլուծությամբ, հայտնաբերել են, որ Արեգակնային համակարգը դանդաղում է միջաստղային տարածություն լցվող գազի պատճառով: Այս մասին հոդվածը հայտնվել է Astrophysical Journal Supplement ամսագրում:

IBEX նախատեսված է Արեգակնային համակարգտի սահմանների ուսումնասիրման համար: Այն տիեզերք է ուղարկվել 2008թ հոկտեմբերի 19-ին և Երկրի շուրջ պտտվում է խիստ էլիպսաձև ուղեծրով:

Սարքը գրանցում է մասնիկներ, որոնք անցնում են Արեգակնային համակարգի միջով, մասնավորապես` ոչ իոնիզացված հելիումը: Այդ մասնիկները ներս են թափանցում լարվածության բացակայության պատճառով, հակառակ դեպքում կհայտնվեին Արեգակի մագնիսական դաշտում:

Հետազոտողների կարծիքով, նոր տվյալները թույլ են տալիս գնահատելու արեգակնային քամու կողմից ստեղծվող փուչիկի շարժման արագությունը միջաստղային տարածությունում` 22.8 կմ/վ: Սակայն 1993թ այդ ցուցանիշը կազմում էր 26.3 կմ/վ:

Արագության տարբերությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Արեգակնային համակարգը հայտնվել է տիեզերքի այն հատվածում, որի միջաստղային միջավայրը տարբեր է 1993թ-ից:

IBEX-ի տվյալների հետ կապված հարցերը կարող են ճշգրտել «Վոյաջերները»: