ՀԱՊԿ-ը հորդորում է չլարել իրավիճակն Օրմուզի նեղուցում

ՀԱՊԿ-ը հորդորում է չլարել իրավիճակն Օրմուզի նեղուցում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Մշտական խորհուրդը մտահոգված է լարվածության աճով Օրմուզի նեղուցի շուրջ իրավիճակով և հորդորում է բոլոր կողմերին չլարել իրավիճակն Օրմուզի նեղուցում: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կոչ է անում «առավելագույն զսպվածություն ցուցաբերել, խուսափելով այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի լարվածության աճին»:

ՀԱՊԿ-ում ընդգծել են, որ «իրադարձությունների առճակատային զարգացումը հղի է բացասական հետևանքներով ոչ միայն սահմանակից երկրների, այլ նաև ողջ միջազգային հանրության համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---