Ֆրանսիան ատոմային ավիակիր կուղորդի Պարսից ծոցի շրջան

Ֆրանսիան ատոմային ավիակիր կուղորդի Պարսից ծոցի շրջան

PanARMENIAN.Net - Ֆրանսիան «Շառլ դե Գոլ» ատոմային ավիակիրը կուղորդի Պարսից ծոցի շրջան, հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները՝ մեջբերելով տեղեկացված ռազմական աղբյուրները:

Սպասվում է, որ մարտ-ապրիլին Պարսից ծոցի շրջանում և արևելյան հատվածում կկենտրոնանան ԱՄՆ և Ֆրանսիայի ՌԾՈՒ 4 ավիակիրներ, գրում է Ինտերֆաքսը:

Ներկա պահին Պարսից ծոցում գտնվում է «Աբրահամ Լինքոլն» ամերիկյան ավիակիրը: Դրան ուղեկցում են հրթիռային հածանավ, սԱՄՆ ՌԾՈՒ երկու ականակիրներ ու Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի մեկական նավեր:

Մարտին Պարսից ծոց կուղևորվի ևս մեկ ավիակիր «Էնթերփրայզ» ատոմային ավիակրի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---