Էրդողան. Թուրքիան չի լռելու իսլամաֆոբիայի սպառնալիքի առջև և Եվրոպային կոչ է անում դրա դեմ միջոցներ ձեռնարկել![]() 1 փետրվարի 2012 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական կճանաչի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին նա հայտնել է իշխող Արդարության և զարգացման կուսակցության խմբակցության նիստում: «Այդ ամենն արվում է հանուն ընտրությունների մի փոքրիկ մարդու կողմից, որն իր նախընտրական քարոզարշավը կառուցել է թշնամանքի վրա: Այդ օրենքը շատ վտանգավոր և վնասակար է: Բայց Թուրքիան չի լռելու իսլամաֆոբիայի սպառնալիքի առջև և Եվրոպային կոչ է անում դրա դեմ միջոցներ ձեռնարկել: Իսլամաֆոբիայի վրա իրենց նախընտրական քարոզարշավը կառուցած քաղաքական գործիչները մեծ վնաս են հասցնում եվրոպական արժեքներին»,- հայտնել է Էրդողանը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում: Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:
Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին |