Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայերի գերեզմանո՞ց են գտել![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր քրդական քաղաքում հնագիտական արշավախմբի աշխատանքների ժամանակ գիտնականները Իչքալե քաղաքային ամրոցի մոտ թաղված մարդկանց մասունքներ են հայտնաբերել: Սկզբում գիտնականները որոշել էին, որ մնացորդները պատկանում են 90-ական թվականներին գաղտնի ժանդարմերիայի (JITEM) կողմից սպանված քրդերին: Սակայն, ինչպես գրում է թուրքական Taraf-ը, շուտով պարզվել է, որ գերեզմանոցը մոտավորապես 90 տարվա հնություն ունի, և ենթադրություններից մեկը դարձավ այն, որ մնացորդները պատկանում են 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում սպանված հայերին: Վերջում հրատարակությունը բերում է որոշ տվյալներ, որոնց համաձայն 1914 թվականին Դիարբեքիր գավառում 56 166 հայ է բնակվել: Սակայն, արխիվային փաստաթղթերի համաձայն, հայերի 97 տոկոսն արդեն մեկ տարի անց «անհետացել է»: Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին |