Ադրբեջանագետ. Ադրբեջանը սկզբնական շրջանում չի միջամտի Իրանի դեմ Արևմուտքի պատերազմին

PanARMENIAN.Net - Եթե անգամ Արևմուտքը հարձակվի Իրանի վրա, սկզբնական շրջանում Ադրբեջանը չեզոք դիրք կգրավի, կսպասի Իրանը թուլանա, նոր միայն կանցնի վճռական, կտրուկ գործողություններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Իրանի գլխին կուտակվող «մութ ամպերի» հարցին և այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։

Նա նշեց, որ Arannews.ir կայքի օրինակով կարելի է պատկերացում կազմել Իրանում հակաադրբեջանական տրամադրությունների տարածման մասին, քանի որ այդ կայքը պարսկերեն, թուրքերեն ու ռուսերեն ակնհայտ հակաադրբեջանական քարոզչություն է ծավալում և հակաալիևյան, քննադատական բնույթի նյութեր է տեղադրում։

«Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայտարարված ահաբեկչական խմբավորման բացահայտման ու դրա անդամների ձերբակալության հետ, որոնք իբրև նպատակ ունեին Բաքվում ահաբեկչական գործողություններ ծավալել հրեական դպրոցի հանդեպ, որոշակիորեն հերթական անգամ սրվեցին 2 երկրների հարաբերությունները։ Իրանական կողմից շատ սուր արձագանքներ եղան այս առնչությամբ, և իրանական հռետորությունը սրվեց»,- ասաց ասուլիսի մյուս բանախոս իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ այս համատեքստում էր, հավանաբար, Ադրբեջանի պատգամավորներից ոմանց առաջարկը՝ Ադրբեջանը վերանվանել «Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն», որով ողջ աշխարհին «լսելի կդարձնեն ադրբեջանցիների խնդիրը», ըստ որի Ադրբեջանը Թուրքմենչայի պայմանագրով Արաքս գետով 2 մասի է բաժանված։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---