The Washington Times.Աշխարհն ավելի շատ պետք է մտահոգվի հայերին ուղղված Ադրբեջանի սպառնալիքներով![]() 2 փետրվարի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - The Washington Times-ում տպագրված հոդվածում Մակգիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի աշխատակից Աբրահամ Նիզիբլյանը անդրադառնում է Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի միջև խնդիրներին: Նախ, հեղինակը տվյալներ է ներկայացնում Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղության վերաբերյալ, մասնավորապես, հիշեցնելով Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, ովքեր քննարկել են երկրների միջև համագործակցության սահմանները: «Հանդիպումը կայացել է Նախիջևանում, որտեղ ադրբեջանական զորքերը, ոչնչացնելով հին հայկական գերեզմանատները, փորձում էին ոչնչացնել այնտեղ հայ համայնքի գոյության վերջին ապացույցները»,-գրում է նա: Ինչպես ընդգծում է Նիզիբլյանը, միջազգային հանրությունը պետք է ավելի շատ «ուշադրություն դարձնի Ադրբեջանից եկող, հատկապես` Հայաստանի և Ղարաբաղի հասցեին հնչող սպառնալիքներին»: «Ղարաբաղցիները բազմաթիվ տարիների ընթացքում բարեհաջող գոյատևում են իրենց երկրում` ժողովրդավարական հիմքերի վրա, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անգամ հրադադարի ստորագրումից հետո շարունակում է խախտել այն: Եթե Ադրբեջանը չի ուզում թիրախ դառնալ, պետք է հետևի Ղարաբաղի ժողովրդավարական զարգացման օրինակին»,-ամփոփում է Նիզիբլյանը: Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին |