«Մարգար պապը» ֆիլմը մասնակցել է Մինսկի Cinema perpetuum mobile միջազգային կինոփառատոնին![]() 2 փետրվարի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Գուժ Թադևոսյանի հավերժական ազատության թեմային նվիրված «Մարգար պապը» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է ս. թ. հունվարի 16-18-ը Մինսկի Cinema perpetuum mobile միջազգային կինոփառատոնին և արժանացել դիպլոմի, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Փառատոնին մասնակցել են 35 երկրի 150 երիտասարդ ռեժիսորներ, ցուցադրվել է 180 ֆիլմ: Ֆիլմի պրեմիերայից հետո փառատոնի ժյուրիի անդամ, «Բելառուս վիդեո կենտրոնի» տնօրեն Յուրի Իգրուշան առաջարկել է Գուժ Թադևոսյանին նկարահանել հայ-բելառուսական լիամետրաժ ֆիլմ: «Մարգար պապը» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Այն ցուցադրվելու է Cinema perpetuum mobile փառատոնի գրծընկերներ հանդիսացող Մարոկկոյի, Բեռլինի, Լեհաստանի կինոփառատոներում: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով Համաձայն Le Film francais ամսագրի նոր վարկանիշի, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը առաջին հորիզոնականը զիջել է ավստրիացի Միյխաել Հաննեքի «Սեր» ֆիլմին Նա ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ Տպագորւթյունն արված է Fine arts print տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս առավելագույնս մոտենալ ջրաներկով արված բնօրինակին |