Ռասսել Քրոուն կմարմնավորի Նոյի՞ն

Ռասսել Քրոուն կմարմնավորի Նոյի՞ն

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Դարրեն Արոնովսկին ֆիլմ է նկարահանում աստվածաշնչյան պատմություններից մեկի` Նոյան տապանի մասին: Ինչպես հայտնում է deadline-ը, Արոնովսկին գլխավոր դերում տեսնում է դերասան Ռասսել Քրոուին, ում մեծ ճանաչում բերեց «Գլադիատոր» ֆիլմը:

Լուրեր են պտտվում, որ մեկ այլ հայտնի դերասան Լիամ Նիսոնը նույնպես մասնակցելու է այդ ֆիլմում, մեկ այլ դերով:

Կայքում նյութի տակ գրված մեկնաբանություններում ընթերցողները, հիմնականում, դրական են գնահատում Քրոույի մասնակցությունն այդ ֆիլմում: Կինոսերների մի մասն էլ Նոյի կերպարում ցանկանում է տեսնել Ռոբերթ Դաունի կրտսերին:

 Ուշագրավ
Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով
Համաձայն Le Film francais ամսագրի նոր վարկանիշի, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը առաջին հորիզոնականը զիջել է ավստրիացի Միյխաել Հաննեքի «Սեր» ֆիլմին
Նա ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ
Տպագորւթյունն արված է Fine arts print տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս առավելագույնս մոտենալ ջրաներկով արված բնօրինակին