ՆԱՏՕ-ում տոնել են Հայաստանի ԶՈւ ստեղծման 20-ամյակը![]() 2 փետրվարի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունը կազմակերպել էր ընդունելություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման 20-ամյա հոբելյանի առիթով: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, ընդունելությունը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Եդիգարյանի և առաքելության ռազմական ներկայացուցիչ, փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի անունից: Ընդունելությանը ներկա էին ՆԱՏՕ-ում հավատարմագրված Դաշինքի և գործընկեր պետությունների մշտական ներկայացուցիչներ, դեսպաններ, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնականներ, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ղեկավարներ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ, Եվրոպայում Միացյալ Դաշնային Զորքերի հրամանատարության, առաքելությունների ռազմական ներկայացուցիչներ: Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին |