iPod nano-ի 7-րդ սերունդը ունենալու է ֆոտոխցիկ![]() 2 փետրվարի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը կթողարկի իր iPod nano փլեյերների նոր տարբերակը՝ ներկառուցված ֆոտոխցիկով: Սարքի դիզայնը չի փոփոխվի, այս մասին հաղորդում է AppleInsider-ը՝ հղելով ոչ պաշտոնական աղբյուրների: iPod nano-ի վերջին՝ 6-րդ սերունդը ընկերությունը ներկայացրեց 2010-ի սեպտեմբերին: Համեմատած նախորդ iPod nano-ների հետ՝ այն բավական փոփոխվել էր՝ դարձել քառակուսի և ձեռք բերել սենսորային էկրան՝ նախկին կոճակների փոխարեն: Լրատվամիջոցների շրջանում տարածված լուրերի նոր ֆոտոխցիկով iPod nano-ն հնարավոր է ներկայացվի 2012-ի երկրորդ եռամսյակում: iPod nano-ի առաջին սերունդը ներկայացվել է Apple-ի կողմից 2005-ին։ Այն եկել է փոխարինելու iPod mini նվագարկչին, որը ներկայացվել էր 2004-ին։ Նյութեր թեմայով. «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |