Իրանի հետ ԱՄՆ պատերազմից կհաջողվի խուսափել, վստահ են հայ փորձագետները![]() 2 փետրվարի 2012 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունից կհաջողվի խուսափել, Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով` Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ թույլ չեն տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նման որոշման ընդունումը, և բացի այդ. «Իրանի դեմ պատերազմ սկսելու համար օբյեկտիվ պատճառներ չկան»: Սաֆրաստյանի խոսքով` Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է և նպատակ չի հետապնդում միջուկային զենք ստեղծել, թեև դրա համար պոտենցիալ է ստեղծում: «Նորավանք» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Սևակ Սարուխանյանն իր հերթին ընդգծել է, որ «Իրանն Իրաքը չէ», ունի ավելի հզոր բանակ և բնակչության թիվն էլ բազմապատիկ գերազանցում է Իրաքի բնակչությանը: Նա նշել է նաև, որ ռազմական գործողության դեպքում Իրանը պատասխան հարված կհասցնի իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներով, և որ նրան կօժանդակեն շիաները Լիբանանում («Հըզբոլլահ») և Իրաքում:
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն քայլեր չի ձեռնարկում Եվրոպայում այդ հարցն առաջ տանելու համար «Բոլոր մեր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից»,-ասել է Ադիբեկյանը Ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ |