Բրիտանական Գաղտնի հետախուզական ծառայությունը չեղյալ է համարել բոլոր աշխատակիցների արձակուրդը մինչև Օլիմպիադայի ավարտը

Բրիտանական Գաղտնի հետախուզական ծառայությունը չեղյալ է համարել բոլոր աշխատակիցների արձակուրդը մինչև Օլիմպիադայի ավարտը

PanARMENIAN.Net - Բրիտանական Գաղտնի հետախուզական ՄԻ-6 ծառայությունը չեղյալ է համարել իր բոլոր աշխատակիցների արձակուրդը մինչև Լոնդոնի Օլիմպիական խաղերի ավարտը:

Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ, քանի որ բրիտանական հատուկ ծառայությունները չեն մեկնաբանում իրենց օպերատիվ աշխատանքի ասպեկտները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դա կապված չէ որևէ հատուկ սպառնալիքի հետ, այլ հանդիսանում է երկրում վերջին տասը տարիների ամենազանգվածային միջոցառման մաքսիմալ անվտանգության ապահովման նախազգուշական միջոց: Սպասվում է, որ նման քայլի կգնա նաև ՄԻ-5 Անվտանգության ընկերությունը, որը պատասխանատու է նեքին անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի համար:

Մինչ այդ նախորդ շաբաթ, բրիտանական մայրաքղաք այցելած Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը հայտարարել է, որ Լոնդոնի Օլիմդիադայի սպառնալիքների մասին ինֆորմացիա ինքը չունի, սկայան դրանում կհամոզվի միայն 2012թ Խաղերից հետո:

Օլիմպիական խաղերի անվտնագության ապահովման համար հիմնականում պատասխանատու են 9 հազար ոստիկաններ` Մեծ Բրիտանիայի 11 տարբեր ոստիկանական ծառայություններից, ինչպես նաև G4S մասնավոր ընկերության 23.5 հազար աշխատակիցներ, ովքեր խոշոր մարզական միջոցառումների ընթացքում զբաղվում են անվտանգության ապահովմամբ:

 Ուշագրավ
Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ
Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը
Առաջատարների եռյակում փոփոխություն է տեղի ունեցել՝ Ռաֆայել Նադալը կրկին հայտնվել է 2-րդ հորիզոնականում