Ջիբրալթարի միջազգային առաջնությունում հայ շախմատիստներից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրել է Սերգեյ Մովսիսյանը![]() 3 փետրվարի 2012 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Ջիբրալթարում ավարտվել է միջազգային շախմատային առաջնությունը: Վերջին 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը միավորներ է կիսել Պյոտոր Սվիդլերի հետ, և, հավաքելով 7 միավոր, զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել Նանա Ձագնիձեի նկատմամբ և 7 միավորով զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը: Վարուժան Հակոբյանը պարտվել է Ալեքսիս Կաբրերեին և 6 միավորով իր ելույթն ավարտել է 51-րդ հորիզոնականում: 8 միավորով առաջնության հաղթող է դարձել Նայջել Շորթը, ով թայ-բրեյքում հաղթանակ է տարել աշխարհի չեմպիոն Հոու Իֆանի նկատմամբ: Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը Առաջատարների եռյակում փոփոխություն է տեղի ունեցել՝ Ռաֆայել Նադալը կրկին հայտնվել է 2-րդ հորիզոնականում |