Moscow Open փառատոնում Ավետիք Գրիգորյանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը![]() 3 փետրվարի 2012 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Մոսկվայում կայացել է Moscow Open շախմատային փառատոնի 6-րդ տուրը: Առաջնությունում ուսանող-գրոսմայստերներից հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Ալեքսեյ Ռեշետնիկովի հետ: Հայ շախմատիստը հավաքել է 3 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 4 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Յարոսլավ Ժերեբուխը: Հաջորդ տուրում Գրիգորյանը կխաղա Մուսթաֆա Իլմազի հետ: Ռուսաստանի գավաթում տղամարդկանցից Հայաստանը ներկայացնում են Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուել Պետրոսյանը: Կանանցից ներկայացված են Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան և Կարինա Համբարձումովան: Փառատոնը կավարտվի փետրվարի 6-ին: Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն նաև մարզիչների, մրցավարների և կազմակերպիչների որոկավորման դասընթացներ` ՖԻԴԵ-ի և Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո: Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը Առաջատարների եռյակում փոփոխություն է տեղի ունեցել՝ Ռաֆայել Նադալը կրկին հայտնվել է 2-րդ հորիզոնականում |