Խափանվել է աշխարհի խոշորագույն բորսայի ստեղծումը

Խափանվել է աշխարհի խոշորագույն բորսայի ստեղծումը

PanARMENIAN.Net - NYSE Euronext և Deutsche Boerse բորսաները հրաժարվել են միավորման գործարքից, ինչի արդյունքում պետք է ստեղծվեր աշխարհի խոշորագույն բորսային օպերատորը, հայտնել է NYSE-ը պաշտոնական հաղորդագրությունում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միավորումը, որի մասին հայտարարվել էր 2011թ փետրվարի 15-ին, արգելափակվել է Եվրահանձնաժողովի կողմից:

Եվրոպական իշխանությունները կարծում են, որ ամերիկյան NYSE Euronext և գերմանական Deutsche Boerse միավորումը վնաս կպատճառի եվրոպական շուկայի մրցունակությանը: Ֆինանսական ընկերությունները պատրաստ էին էական զիջումների գնալ, սկայան միավորումն, այնուամենայնիվ, արգելափակվեց, չնայած որ գործարքի գրավչությունը նվազեց եվրոպական պարտքային ճգնաժամի պատճառով:

Ենթադրվում էր, որ միասնական Alpha Beta Netherlands Holding NV ընկերությանում Deutsche Boerse բաժնետերերին պատկանելու է ակցիաների 60, իսկ NYSE Euronext բաժնետերերին`40 տոկոսը:

Deutsche Boerse և NYSE Euronext միավորումը խափանվում է արդեն երկրորդ անգամ: Այս գործարքի վերաբերյալ առաջին բանակցությունները տարվում էին 2008թ: Սակայն այն ժամանակ ևս գործարքը չի իրականացվել:

 Ուշագրավ
Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 133,3 հազար տոննա է, ինչը 21,6% գերազանցում է 2011թ. հունվար-ապրիլի ցուցանիշը
Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ասել էր, որ «Նաիրիտի» նոր կառավարող ընկերության ընտրությունը վերջին փուլում է
Շուրջ 50 մլն դոլարն ուղղված է «ՀայՌուսգազարդի» ֆինանսավորմանը
2012թ. հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս՝ հասնելով 115 193 դրամի