Կոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է All-Star Game մասնակիցների ցուցակում

Կոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է All-Star Game մասնակիցների ցուցակում

PanARMENIAN.Net - «Լեյքերսի» գրոհների առաջատար Կոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղի մասնակիցների ցուցակում:

Դա հայտնի է դարձել երկրպագուների քվեարկության արդյունքում, որը որոշվել է Արևելյան և Արևմտյան կոնֆերանսների թիմերի մեկնարկային կազմերը, որը տեղի կունենա փետրվարի 26-ին Օրլանդոյում:

Բրայանտին, ով 4 անգամ դարձել է խաղի ամենաթանկ խաղացողը, կընկերակցի «Լեյքերսի» ևս մեկ անդամ`Էնդրյու Բայնեմը, ով առաջին անգամ է ներգրավվել All-Star Game մասնակիցների ցուցակում: Բրայանտը նետումների քանակով հավասարվել է Մայքլ Ջորդանի և Կարլ Մելոունի հետ: Նա 2010թ խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով:

Արևմուտքի լավագույն հնգյակի մեջ ներառված են նաև Քրիս Փոլը և Բլեյք Գրիֆֆինը «Մայամիից», ինչպես նաև Քևին Դյուրանտը` «Օկլահոմայից»:

Արևելքի կազմում ներառված են Լեբրոն Ջեյմսը և Դուեյն Ուեյդը «Մայամիից», ինչպես նաև Դերրիք Ռոուզը, Դուայտ Հովարդը և Կարմելո Էնթոնին:

Խաղի մասնակիցների ամբողջական ցուցակը հայտնի կդառնա ՆԲԱ ակումբների մարզիչների քվեարկության արդյունքում, հայտնում է ria.ru-ն:

 Ուշագրավ
Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ
Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը
Առաջատարների եռյակում փոփոխություն է տեղի ունեցել՝ Ռաֆայել Նադալը կրկին հայտնվել է 2-րդ հորիզոնականում