Սարկոզին քննադատել է ԱԳ նախարարին` Ցեղասպանության օրինագծի հարցում դիրքորոշման համար

Սարկոզին քննադատել է ԱԳ նախարարին` Ցեղասպանության օրինագծի հարցում դիրքորոշման համար

PanARMENIAN.Net - Ֆրասնիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն տարակարծիք են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը`հղելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:

Համաձայն ֆրանսիական ԶԼՄ պնդման, օրենքի դեմ հանդես եկող ԱԳ նախարարը, քննադատվել է Նիկոլյա Սարկոզիի կողմից: Նախագահի` նախարարների հետ հանդիպումից հետո, Ժյուպեն որոշել է այլևս չպնդել իր դիրքորոշումը և տվյալ հարցի շուրջ իր կարծիքը չարտահայտել, ասվում է հաղորդագրությունում:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Որոշ սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ` օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով:

Ֆրանսիյի նախագահ Նիյոլյա Սարկոզին խոստացել է շրջանառության մեջ դնել Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող մեկ այլ օրինագիծ, եթե Սահմանադրական դատարամը Ֆրանսիայի Սենատի կողմից հունվարի 23-ին ճանաչված օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչի:

 Ուշագրավ
Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը
Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին
Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին