Մեծ Բրիտանիայի իշխանությունները վախենում են Իրանի վրա հնարավոր հարվածից

Մեծ Բրիտանիայի իշխանությունները վախենում են Իրանի վրա հնարավոր հարվածից

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգը մտավախություն է հայտնել Իրանի վրա ռազմական հարվածի հնարավորության առիթով, որը կարող են հասցնել Իսրայելը և ԱՄՆ-ը: Քաղաքական գործչի խոսքով, ում մեջբերում է Daily Mail-ը, նա մտավախություն ունի, որ կարող է ռազմական հակամարտութուն ծագել և «որոշ երկրներ կարող են այդ գործն իրենց ձեռքը վերցնել»:

Լիբերալ դեմոկրատների կուսակցության առաջնորդը նախօրեին ընդգծել էր, որ Բրիտանիան ունի «շատ կոշտ, բայց ոչ ռազմական մեթոդներ Իրանի վրա ազդելու համար»:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը և փոխվարչապետ Մոշե Յաալոնը հայտարարել են Իրանի վրա ռազմական հարվածի հնարավորության մասին, այն դեպքում, եթե երկիրը չդադարեցնի իր միջուկային ծրագրի մշակումը:

Բարաքը, մասնավորապես, նշել է, որ Իրանի միջուկային ծրագրին հակազդելը շատ դժվար կլինի և դա հնարավոր կլինի անել բազմաթիվ կյանքերի գնով: Տվյալ իրավիճակում կանխիչ ռազմական հարված հասցնելը խելամիտ ընտրություն կլիներ, ասել է նախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---