Հովհաննես Սահակյան. ՀՀԿ ընտրացուցակը պետք է գլխավորի Սերժ Սարգսյանը![]() 3 փետրվարի 2012 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի անձնական կարծիքով ճիշտ կլինի, եթե ՀՀԿ ընտրացուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը, որը կուսակցության ղեկավարն է: «Սերժ Սարգսյանը և որպես երկրի նախագահ, և որպես ՀՀԿ ղեկավար մեծ հեղինակություն ունի, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, թիմերի համախմբման լուրջ գործոն հանդիսանալով տարբեր մարզերում, և լավ արդյունք ապահովի»,-ասել է Սահակյանը: Ընդ որում լրագրողների այն հարցին, թե ով պետք է լինի ցուցակի երկրորդ և երրորդ տեղում, Սահակյանը ժպտալով պատասխանել է. «Թող դա նախընտրական ինտրիգ մնա»: Ըստ Սահակյանի, մարտի 10-ին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարում կներկայացվեն ցուցակի ձևավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաև տեղի կունենա կուսակցության նախագահի ու գործադիր մարմնի ընտրությունները: Նա բացառել է, որ Սերժ Սարգսյանը կարող է չվերընտրվել: Ինչ վերաբերում է ՀՀԿ վերջնական ցուցակին խորհրդարանական ընտրություններում, ապա Սահակյանը հայտարարել է, որ հավանաբար այն կներկայացվի համագումարից առաջ կամ անմիջապես հետո: Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն քայլեր չի ձեռնարկում Եվրոպայում այդ հարցն առաջ տանելու համար «Բոլոր մեր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից»,-ասել է Ադիբեկյանը Ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ |