Րաֆֆի Հովհաննիսյան. Հայոց ցեղասպանությունն ավելին է, քան նույնիսկ Հոլոքոստը

Րաֆֆի Հովհաննիսյան. Հայոց ցեղասպանությունն ավելին է, քան նույնիսկ Հոլոքոստը

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանությունն ավելին է, քան այլ ցեղասպանությունները, նույնիսկ Հոլոքոստը»,-այսպես ասաց այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ նրա, ցեղասպանության ընթացքում հայերը կորցրել են ոչ միայն մարդկային կյանքեր, այլև իրենց «մշակույթը, քաղաքակրրթությունը, հայրենիքը»։

Նա ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն Թուրքիայի գիտակցված զղջման պարագայում և հայ ժողովրդի՝ իր հայրենիքի հետ միավորվելու իրավունքի իրագործմամբ։ «Ժառանգության» առաջնորդը նաև անդրադարձ կատարեց Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ շնորհակալություն հայտնելով դրա համար։

«Մենք միշտ ողջունելու ենք բոլոր պետություններին և նույնիսկ Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք քննադատում և քայլեր են ձեռնարկում՝ բացառելու համար ցեղասպանությունները»,-հավելեց նա։

 Ուշագրավ
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ
Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն քայլեր չի ձեռնարկում Եվրոպայում այդ հարցն առաջ տանելու համար
«Բոլոր մեր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից»,-ասել է Ադիբեկյանը
Ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ