Queen-ի նոր վոկալիստը կլինի Ադամ Լամբերտը

Queen-ի նոր վոկալիստը կլինի Ադամ Լամբերտը

PanARMENIAN.Net - Queen խմբի նոր վոկալիստ է դարձել փոփ երգիչ Ադամ Լամբերտը, ով հանրահայտ է դարձել American Idol շոուին մասնակցելու արդյունքում: Ինչպես հայտնում է ContactMusic-ը, երգիչը հաստատել է կոլեկտիվին անդամակցելու մասին ինֆորմացիան: 2012թ գարնանն ու ամռանը նա մտադիր է Queen-ի հետ շրջագայության մեկնել:

Նա ունի նաև Queen-ի անդամներ Բրայան Մեի և Ռոջեր Թեյլորի հետ համատեղ աշխատանքի փորձ: 2009թ նրանք միասին են հանդես եկել American Idol նախագծի շրջանակներում: Դրանից հետո երիտասարդ փոփ երգիչը հայտարարել է, որ չի պատրաստվում դառնալ Queen-ի անդամ և մտադիր չէ խմբի հետ մշտապես համագործակցել:

Մեկնաբանելով Queen-ի անդամների հետ համագործակցության մասին տեղեկատվությունը, Լամբերտը ընդգծել է, որ չի հավակնում դառնալ Ֆրեդդի Մերկյուրիի լիակատար փոխարինող: Ըստ նրա, իր համար պատիվ է Queen-ի հետ հանդես գալը և լավ գիտակցում է այն փաստը, որ հանդիսատեսի համար չի կարող դառնալ նոր Ֆրեդդի:

Queen-ը հանրահայտ բրիտանական ռոք-խումբ է, որը լայն ճանաչման է հասել 20-րդ դարի 70-ական թվականներին: Queen-ի առաջին վոկալիստ Ֆրեդդի Մերկյուրին մահացել է 1991թ` 45 տարեկան հասակում:

 Ուշագրավ
Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով
Համաձայն Le Film francais ամսագրի նոր վարկանիշի, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը առաջին հորիզոնականը զիջել է ավստրիացի Միյխաել Հաննեքի «Սեր» ֆիլմին
Նա ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ
Տպագորւթյունն արված է Fine arts print տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս առավելագույնս մոտենալ ջրաներկով արված բնօրինակին