Հակամենաշնորհային մարմինը 2011թ հավաքել է այնքան տուգանք, որքան նախորդ 10 տարիներին![]() 3 փետրվարի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայ հասարակության ներկայացուցիչները պետք է աջակցեն մրցակցության ոլորտին, կարծում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Փետրվարի 3-4 Աղվերանում մեկնարկել է ԶԼՄ-ի հետ սեմինար-քննարկում «Անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումները, դրանց բացահայտումը, դադարեցումը և կանխարգելող միջոցառումները» թեմայով, որն ընթանում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ փոխհամագործակցությամբ: Այս առնչությամբ կառույցի ղեկավարը կարևորություն է տվել տեղական ԶԼՄ-ի մասնակցությանը ՏՄՊՊՀ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: «Հենց նման երկխոսությամբ է պայմանավորված այն փաստը, որ 2011թ ընթացքում կայացվել են մոտ 200 որոշումներ` ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների առնչությամբ, ինչը 2 անգամ ավելի է քան 2010-ին»,-ասել է նա: Ըստ Շաբոյանի, նման երկխոսությունը թույլ է տվել 2011-ին բացահայտել բազմաթիվ խնդիրներ, իսկ 2011թ տուգանքների չափը կազմել է նույնքան, որքան նախորդ 10 տարիների ընթացքում: Ինչպես հայտնում է հանձնաժողովի նախագահը, աշխատանքի բարելավման համար, պետական կառույցը համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ, ինչը կրելու է շարունակական բնույթ: Իր հերթին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը նշել է. «Հայաստանի տնտեսությունն ունի վերակառուցման կարիք և այստեղ շատ կարևոր է Հանձնաժողովի դերը»: Նա նաև ուշադրություն է դարձրել նրան, որ միայն ԶԼՄ-ների ինֆորմատիվությունն ու գրագիտությունը, թույլ կտան արժանի մակարդակով լուսաբանել խնդիրները, որոնք գոյություն ունեն մրցակցության ոլորտում: Միջազգային համագործակցության գերմանական հասարակության խմբի ղեկավար Իրինա Քաուշը հավելել է, որ, քանի որ Հայաստանի տնտեսության համար կարևոր է մրցակցությունը, ապա որպես դոնոր, միջազգային կառույցն աշխատում է երկու ուղղությամբ`Հանձնաժողովի հնարավորությունների բարձրացում և օրենսդիր դաշտի բարելավում: Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 133,3 հազար տոննա է, ինչը 21,6% գերազանցում է 2011թ. հունվար-ապրիլի ցուցանիշը Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ասել էր, որ «Նաիրիտի» նոր կառավարող ընկերության ընտրությունը վերջին փուլում է Շուրջ 50 մլն դոլարն ուղղված է «ՀայՌուսգազարդի» ֆինանսավորմանը 2012թ. հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս՝ հասնելով 115 193 դրամի |