Anonymous-ի հերթական թիրախը Հունաստանի կառավարական կայքերն են![]() 3 փետրվարի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակման է ենթարկել Հունաստանի Արդարադատության նախարարության կայքը՝ այսպես ցույց տալով իր բողոքն ընդդեմ ACTA օրինագծի, որի տակ ստորագրել է Հունաստանի կառավարությունը։ Anonymous-ն այս քայլով զգուշացրել է իշխանություններին, որ շարունակելու է հարձակվել ավելի քան 300 լրատվական և կառավարական կայքերի վրա, եթե Հունաստանի կառավարությունը երկու շաբաթվա ընթացքում չվերանայի իր դիրքորոշումը, հայտնում է thenextweb.com-ը։ Այս պահին Հունաստանի Արդարադատության նախարարության կայքը գտնվում է վերականգնման փուլում։ Anonymous-ը կայքում իր թողած հաղորդագրության մեջ գրել է, որ տիրացել է Հունաստանի մի շարք լրատվական կայքերի ադմինիստրատորների գաղտնաբառերին։ Այս դեպքը սկսել է հետաքննել Հունաստանի ոստիկանությունը։ Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։ Anonymous-ը հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |