«Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի մասին որոշում կկայացնի մինչ համագումարը

«Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի մասին որոշում կկայացնի մինչ համագումարը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մինչև մարտի 2-ին կայանալիք իր համագումարը որոշում կկայացնի «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, համագումարին որոշվելու են խորհրդարանական ընտրություններին կուսակցության ձևն ու մեթոդները, ինչպես նաև ներկայացվելու են սկզբունքներ, որոնց հիման վրա ձևավորվելու է կուսակցության վերջնական ընտրացուցակը:

Հովհաննիսյանի խոսքով, մինչև մարտի 2-ը «Ժառանգությունը» հանդիպումներ կանցկացնի ինչպես «Ազատ դեմոկրատների», այնպես էլ այլ քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ: Նա ընդգծել է, որ «Ժառանգության» նպատակն է երկրում համակարգային փոփոխությունը, այլ ոչ թե ԱԺ-ում պատգամավորական մանդատները. «Մենք կարևոր որոշումների ենք հակված»:

Այս առնչությամբ նա նկատել է, որ և «Ժառանգությունը», և «Ազատ դեմոկրատները» առանձին ի վիճակի են մտնել խորհրդարան և դրա համար պարտադիր չէ դաշինք կազմել:

 Ուշագրավ
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ
Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն քայլեր չի ձեռնարկում Եվրոպայում այդ հարցն առաջ տանելու համար
«Բոլոր մեր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից»,-ասել է Ադիբեկյանը
Ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ