Նոր ռեկորդ արվեստի աշխարհում. Սեզանի նկարը վաճառվել է 250 մլն դոլարով![]() PanARMENIAN.Net - Ըստ Vanity Fair ամսագրի, Քաթարի թագավորական ընտանիքը ձերք է բերել Պոլ Սեզանի «Թղթախաղ»(մոտ. 1895թ.) կտավը ռեկորդային 250 մլն դոլարով: Այդպիսով նկարի նախկին բացարձակ ռեկորդը մինչ օրս պատկանում էր Ջեքսոն Փոլակի «թիվ 5, 1948» կտավին, որը 2006թ. վաճառվել է 140 մլն դոլարով, գերազանցվել է երկու անգամ՝ աճուրդային ռեկորդը պատկանում է Պաբլո Պիկասոյի «Մերը, կանաչ տերևներ ու կիսանդրի» կտավին, որը Christie’s աճուրդում 2010թ. վաճառվել է 106,5 մլն դոլարով: Այդ կտավից բացի Սեզանը ստեղծել է նկարի ևս չորս տարբերակ, դրանք գտնվում են Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում, Փարիզի Օրսե, Լոնդոնի Կուրտոյի ինստիտուտի և Մերիոնի Բարնսի հիմնադրամի թանգարանում: Գործարքը տեղի է ունեցել դեռ 2011թ., նրա նախկին սեփականատեր, հույն մագնատ Գեորգի Էմբիրիկոսի մահից հետո: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով Համաձայն Le Film francais ամսագրի նոր վարկանիշի, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը առաջին հորիզոնականը զիջել է ավստրիացի Միյխաել Հաննեքի «Սեր» ֆիլմին Նա ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ Տպագորւթյունն արված է Fine arts print տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս առավելագույնս մոտենալ ջրաներկով արված բնօրինակին |