Այրի կին, երջանիկ ամուսնացած կին, թե կույս աղջիկ. Ո՞վ պետք է պատրաստի աղի բլիթը

Այրի կին, երջանիկ ամուսնացած կին, թե կույս աղջիկ. Ո՞վ պետք է պատրաստի աղի բլիթը

PanARMENIAN.Net - Ով պետք է իրականում պատրաստի աղի բլիթը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Սուրբ Սարգսի գալիք տոնին ու նրա անբաժանելի մասը կազմող աղի բլիթին, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ տարբերակները շատ են. «Հնում համապատասխան կերպարների մեծ բազմազանություն է եղել՝ այրի կին, երջանիկ ամուսնացած կին, կույս աղջիկ: Տարբեր վայրերում տարբեր կերպարներ են, և յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը, թե ինչու հենց այդ կերպարները պետք է պատրաստեն»:

Խոսելով բլիթի պատրաստման խորհրդանիշի մասին՝ բանախոսը նշեց, որ աղն ինքնին տարբեր երևույթներ կանխող նշանակություն ունի հայկական մշակույթում: «Օրինակ կարկուտի ժամանակ աղ էին գցում կրակին, կամ էլ կրակի մեջ աղ գցելով գուշակություններ էին անում: Այն աշխարհի տարբեր մշակույթներում ունի թե° գուշակության, թե օգնության ընկալումներ: Իսկ հացահատիկը, հացը հավերժության, առատության, կյանքի շարունակականության խորհրդանի է»,- բացատրեց Հրանուշ Խառատյանը: Աղն ու հացը, ըստ բանախոսի, անմիջական կապ ունեն հենց Սուրբ Սարգսի կերպարի հետ:

 Ուշագրավ
Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում
Ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից
Քոչարյանն ասում է, որ Մարինե Պետրոսյանը երևի հակաշքերթի մասնակիցներից միայն իրեն գիտեր
Եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլինի մեր խանութներում այն պետք է արժենար 384 դրամ