Ամեն ամսվա վերջին 10-ը օրը ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնելու դպրոցներում

Ամեն ամսվա վերջին 10-ը օրը ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնելու  դպրոցներում

PanARMENIAN.Net - «Հունվարի 18-ին ոստիկանության պետի մոտ օպերատիվ խորհրդակցություն է եղել, որին մասնակցել են անչափահասների գծով աշխատակիցները, և մեզ հրահանգ է տրվել` դպրոցներում անըդհատ աշխատանքներ իրականացնել: Յուրաքանչյուր ամսվա վերջին 10-ը օրը դպրոցներում մենք պետք է աշխատենք մանկավարժների և աշակերտների հետ»,- այս մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Դուրյանի խոսքով, վերջերս դպրոցներում գրանցված հանցագործությունների մեջ մեղավոր են նաև դպրոցներն ու ընտանիքները, որոնք մշտապես պետք է ուշադրության կենտրոնում պահեն անչափահասներին:

«Մենք միշտ էլ աշխատել ենք դպրոցների հետ, ուղղակի արդեն այդ աշխատանքներն ավելի ինտենսիվ են դառնալու: Կարևոր է դպրոցի հետ համագործակցությունը»,- ավելացրել է Դուրյանը:

Ոստիկանության գնդապետը նշել է, որ 2011 թվականին անչափահասների ինքնասպանության 45 դեպք է գրանցվել, որինց 9-ը` մահացու ելքով: 2010-ին եղել է 41 դեպք` 13 մահացու ելքով: 2010-ին մանկական պորնոգրաֆիայի 1 դեպք է գրանցվել, իսկ 2011-ին այդպիսի դեպք չի արձանագրվել:

 Ուշագրավ
Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում
Ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից
Քոչարյանն ասում է, որ Մարինե Պետրոսյանը երևի հակաշքերթի մասնակիցներից միայն իրեն գիտեր
Եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլինի մեր խանութներում այն պետք է արժենար 384 դրամ