Կրճատվել է Վենետիկի կինոփառատոնի մրցույթային ֆիլմերի քանակը![]() 3 փետրվարի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի կինոփառատոնի նոր տնօրեն Ալբերտո Բարբերան կրճատում է մրցույթային ֆիլմերի թիվը մինչև 20-ի, չեղյալ է համարում Controcampo Italiano հատուկ բաժինը, որը նվիրված է ժամանակակից իտալական կինեմատոգրաֆիային, և ընտրության ավելի խիստ չափանիշներ է ներմուծում «Հորիզոններ» զուգահեռ ծրագրում, հաղորդվում է Վենետիկի բիենալեի պաշտոնական կայքում, որի մի մասն է կինոփառատոնը: Ծրագրի կրճատումը կընդգծի ընտրության խստությունը և թույլ կտա ավելի հաջող կազմել կարգացուցակը՝ մեծ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր ընտրված կինոնկարին, ասվում է բիենալեի ղեկավարության հայտարարությունում: Մրցույթից դուրս Վենետիկի կինոփառատոնի նոր տարբերակում կարող է կայանալ 11-ից ոչ ավել համաշխարհային պրեմիերա, իսկ «Հորիզոններ» ծրագիրը ներառելու է միայն կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր: Փառատոնը Բարբերայի ղեկավարւթյան տեղի կունենա Լիդոյում 2012-ի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով Համաձայն Le Film francais ամսագրի նոր վարկանիշի, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը առաջին հորիզոնականը զիջել է ավստրիացի Միյխաել Հաննեքի «Սեր» ֆիլմին Նա ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ Տպագորւթյունն արված է Fine arts print տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս առավելագույնս մոտենալ ջրաներկով արված բնօրինակին |