Գոռ Հակոբյան. Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը իշխանության ձգտելու խնդիր չունի![]() 3 փետրվարի 2012 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքական նկրտումներ կամ իշխանության ձգտելու խնդիր չունի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թեղուտի համար պայքարողների գործողություններին որոշ մարդկանց կողմից քաղաքական երանգ տալու փորձերին, այս մասին ասաց նախաձեռնության անդամ Գոռ Հակոբյանը։ «Մենք որևէ կուսակցության հետ չենք համագործակցում, աջակցություն չենք ստանում։ Սա լրիվ անկախ, ինքնուրույն շարժում է, որի բոլոր անդամները կամավոր հիմունքներով, իրենց սրտի ու հոգու կանչով են աշխատում»,- ասաց բանախոսը։ Նա նշեց, որ իրենց կարծիքով տվյալ հանքի շահագործումը ոչ մի կերպ չի կարող օգուտ բերել մեր երկրին՝ ոչ տնտեսական, ոչ մարդկանց առողջության, ոչ սոցիալական խնդիրների լուծման առումներով. «Որևէ բան, որ մենք անում ենք, քաղաքականություն է լայն իմաստով, քանի որ դա հարաբերություններ են, քաղաքական գործընթաց, բայց ոչ քաղաքականություն նեղ իմաստով, որը ձգտում է իշխանության»։ Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում Ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից Քոչարյանն ասում է, որ Մարինե Պետրոսյանը երևի հակաշքերթի մասնակիցներից միայն իրեն գիտեր
Եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլինի մեր խանութներում այն պետք է արժենար 384 դրամ |