ՀՀ վարչապետը ծանոթացել է ՌԱԿ-ի առաջիկա ծրագրերին![]() 3 փետրվարի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանին, հայտնում են կառավարության մամլո ծառայությունից։ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի ողջ հայության մեջ լինի միասնություն: Դրա համար էլ ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել համայն հայությանը և օժանդակել նրանց բոլոր այն խնդիրների լուծման գործում, որտեղ պետությունը կարող է օգտակար լինել»,- նշել է վարչապետը։ ՌԱԿ ատենապետը ներողություն է խնդրել Տիգրան Սարգսյանից՝ իր կուսակիցներից մեկի կողմից վարչապետի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքների համար: «Դժբախտաբար կան մարդիկ, որոնք քաջալերում են նման քայլերը, ամեն մարդ էլ ցանկանում է վարչապետ դառնալ»,- ասել է Մայք Խարապյանը: Այնուհետև ՌԱԿ ատենապետը վարչապետին է ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը և նշել, որ իրենք պատրաստ են համագործակցել հայրենի իշխանությունների հետ՝ Սփյուռքում հայանպաստ գործունեությանը նոր թափ հաղորդելու նպատակով: Զրուցակիներն անդրադարձել են նաև մեր երկիր հնարավոր ներդրողների ներգրավմանը, լիբանանահայության և սիրիահայության խնդիրներին վերաբերող հարցերի: Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն քայլեր չի ձեռնարկում Եվրոպայում այդ հարցն առաջ տանելու համար «Բոլոր մեր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից»,-ասել է Ադիբեկյանը Ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ |