Տարոն Մարգարյանն ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ

Տարոն Մարգարյանն ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի  նախագահ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարայանն այսօր մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի այս տարվա առաջին նիստին, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամները առաջադրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ:

Շնորահակալություն հայտնելով վստահության համար`քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ իր նախագահության ընթացքում կանի հնարավորը` բուհի առջև ծառացած խնդիրների լուծման և ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ:

«Թե ճարտարապետությունը և թե շինարարությունը Երևան քաղաքի դեմքն է: Համալսարանի աջակցությամբ մենք կարող ենք պահպանել այդ դիամգիծը: Քաղաքապետարանի համագործակցությունը բուհի հետ հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում ինչպես ուսանողների, այնպես էլ մեր քաղաքի համար»,-նշել է Տարոն Մարգարյանը:

 Ուշագրավ
Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում
Ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից
Քոչարյանն ասում է, որ Մարինե Պետրոսյանը երևի հակաշքերթի մասնակիցներից միայն իրեն գիտեր
Եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլինի մեր խանութներում այն պետք է արժենար 384 դրամ