Վրաստանում խցանված ՀՀ քաղաքացիներից ոմանք տեղափոխվել են հիվանդանոց

Վրաստանում խցանված ՀՀ քաղաքացիներից ոմանք տեղափոխվել են հիվանդանոց

PanARMENIAN.Net - Հայաստանի մի քանի քաղաքացիներ տեղափոխվել են Վրաստանի Կազբեգի շրջանի Ստեփանծմինդայի հիվանդանոց: Ռուսաստանից Հայաստան մեկնող շուրջ 20 ավտոմեքենաներ կուտակվել են սահմանամերձ գոտում՝ նրանց ուղևորները ՀՀ և ՌԴ քաղաքացիներ են, հայտնել է նահանգապետի աշխատակազմը:

Ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ճանապարհն արդեն 3 օր շարունակ: Այսօր առավոտյան որոշ ուղևորներ վատ են զգացել, հատկապես ծանր է ՀՀ մի քաղաքացուհու վիճակը, որը տառապում է շաքարախտով:

Բժիշկները նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել: Մյուս վարորդներն ու ուղևորները տեղավորվել են հյուրանոցներում:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կվերականգնվի երթևեկությունը: Ճանապարհն ամբողջությամբ մաքրելու համար կպահանջվի առնվազն 3 օր:

 Ուշագրավ
Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը
Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին
Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին